Տաջիկստանում բանտարկյալների զանգվածային խռովության ժամանակ սպանվել է մոտ 25 կալանավոր

Տաջիկստանի Խուջանդ քաղաքի ուղղիչ գաղութում դատապարտյալների զանգվածային խռովության ժամանակ իրավապահների պատասխան գործողության հետևանքով մահացել է մոտ 25 կալանավոր, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրի:

Նշվում է, որ բանտարկյալներից մեկն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է, նրան հաջողվել է զինաթափել բանտապանին՝ խլելով նրա զենքն ու կրակելով անվտանգության աշխատակիցների վրա:

Խռովության ժամանակ դատապարտյալներին հաջողվել է անգամ գրավել բանտի մասնաշենքերից մեկը, սակայն հատուկջոկատայիններն ի վերջո ճնշել են խռովությունը: Հաղորդվում է, որ զոհվել է 2 ուժային՝ բանտի աշխատակիցն ու հատուկջոկատային:

Տաջիկստանի արդարադատության նախարարության քրեական պատիժների իրագործման վարչությունից հայտնել են, որ տեղում աշխատում է հատուկ քննչական խումբ:

Այս թեմայով