«Տաշիր Գրուպը» ներկայումս հանդիսանում է «ՀԵՑ»–ի միայն 25 տոկոսի սեփականատերը

66360«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը» ներկայումս հանդիսանամ է ՀԵՑ-ի միայն 25 տոկոսի սեփականատերը։ Սա ակնհայտ է դառնում «Ինտեր ՌԱՕ»-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությունից։ Ըստ այդմ, այս տարվա հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած գործարքի արդյունքում «Տաշիրին» է անցել ՀԷՑ-ի 25 տոկոս գումարած մեկ բաժնետոմս փայամասը։ «Տաշիրը» ճիշտ նույնքան փայամաս է ստացել նաեւ «Հրազդան ՋԷԿ»-ում եւ այս ձեռնարկության հիմնական սեփականատերը եւս շարունակում է մնալ «Ինտեր ՌԱՕ»-ն։

Այս երկու ձեոնարկություններում նշված փայամասերը ստանալու համար «Տաշիրը», ըստ հրապարակված փաստաթղթի, վճարել է 8 միլիոն 250 հազար դոլար։ Ուշագրավ է նաեւ, որ «ՀրազՋԷԿ»–ի վերաբերյալ գործարքը առքուվաճառք չէ. «Ինտեր ՌԱՕ»–ի հաշվետվության մեջ նշված է, թե այս էլեկտրակայանի բաժնեմասը հանձնվել է «Տաշիրին» ինչ-որ վոխհատուցման դիմաց՝ «за денежное вознаграждение».

Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ»–ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի 100 բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու խնդրանքով եւ հոկտեմբերի 1-ին ստացել էր այդ թույլտվոթյունը։ Երեւի ՌԱՕ-ն հետո փոշմանել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 193 անգամ
 


Այս թեմայով