«Տաշիրը» հերքում է Սամվել Կարապետյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը

«Տաշիր» ընկերությունից հերքում են Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում նոր կուսակցության ստեղծելու մասին լուրերը:

«Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանում խորհրդարանի արտահերթ  ընտրությունների նախաշեմին կուսակցություն է ստեղծում, իրականությանը չեն համապատասխանում և չունեն հիմնավորում», — ասվում է ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Այս թեմայով