Վ. Մարտիրոսյանը կենթարկվի՞ պատասխանատվության

2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Տեսչական մարմինների» մասին ՀՀ օրենքը, որը նախատեսում է` բոլոր նախարարություններում առկա` իբրև առանձնացված ստորաբաժանում` պետական տեսչությունների փոխարեն տեսչական մարմինների ստեղծում։ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը նշում է` տեսչական մարմինները ստեղծվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Այսինքն` տեսչական բոլոր մարմինները պետք է կազմավորված լինեին մինչև 2018թ. հունվարի մեկը։ Հակառակ այս փաստի, ավելի ճիշտ սույն օրենքի խախտմամբ դեռևս գործում է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության տրանսպորտային պետական տեսչությունը։ Նախարարությունը չի ցանկանում հրաժարվել սույն տեսչության , «հարմար» իրավական կարգավիճակից։

 Սույն տեսչությունն, որից մշտապես դժգոհում են տնտեսվարողները, քանի որ ուղղակիորեն հանդիսանում է ՀՀ տրանսպորտի, կապի նախարարի ձեռքում որպես գործիք, օրենքի խախտմամբ, դեռևս չի վերակազմավորվել, որպես տեսչական մարմին։ Վահան Մարտիրոսյանը չի ցանկանում կառավարությանն առաջարկել սարքելու սույն տեսչությունը որպես անկախ տեսչական մարմին։ Խոսակցություններ կան, որ տեսչական մարմնի կազմավորումը դիտավորյալ ձգձգվում է նրա համար, որպեսզի նախարարը ժամանակ ունենա բանակցելու վերին ատյաններում տրանսպորտային տեսչության ներկայիս պետ, նախկին ՔՀՎ աշխատող Անդրանիկ Ասատրյանի ապագայի մասին։ Հարկ է նշել, որ վերջինս ևս աչքի է ընկել սկանդալային պատմություններում։

 Ի վերջո, Վ. Մարտիրոսյանը վարչապետի մոտ ընկերն է, և ո´չ ինքը, ո´չ առավել ևս Կարեն Կարապետյանը չեն ենթարկվելու պատասխանատվության օրենքները խախտելու համար։

 


Այս թեմայով