Դուխով. Կարեն Կարապետյանը` նախարարներին

arm147539062439-1ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ գործադիրը կանցներ գաղտնի նյութի քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց կառավարության անդամներին. «Նորից բոլորիդ ցանկանում եմ լավ տրամադրություն, լավ օր: Կարծում եմ, որ այսօր հանրապետության նախագահն իր խոսքի մեջ պարզ նշել է իր սպասումները, ակնկալիքները եւ նաեւ մեր միսիան: Այդ իսկ պատճառով բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենն իրագործել: Շնորհակալություն: Անցնում ենք գաղտնի ռեժիմին»:

Դիտվել է 695 անգամ
 


Այս թեմայով