Վրացի «օրենքով գողին» չեն ընդունել Երեւանում

okԹբիլիսիի կալանավայրից հունվարի վերջին ազատ է արձակվել «օրենքով գող» Սպարտակ Ջափարիձեն, որը 18 տարի ազատազրկման էր դատապարտվել սպանության համար:

Նա պատժի մոտ 1/3-ը կրել է եւ Վրաստանի նոր կառավարության կողմից վաղաժամկետ ազատվելու հնարավորություն ստացել:

Հենց հաջորդ օրը 43-ամյա «օրենքով գողը» Թբիլիսիից մեկնել է Երեւան, սակայն ՀՀ իշխանությունները հրաժարվել են ընդունել նրան եւ հետ ուղարկել հայրենիք:

Վրաստանի տարածքը Սպարտակին հաջողվել է միայն երկրորդ փորձից, նա մեկնել է Թուրքիա, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:

Դիտվել է 344 անգամ
 


Այս թեմայով