Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը. խորհրդարանի շենքի մոտ հատուկ նշանակության ուժեր են կենտրոնացվում

Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը ձերբակալել է «Միացյալ ազգային շարժման» մի քանի անդամի և հեռացրել ցուցարարների կողմից տեղադրված վրանները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը սրվել է, մոբիլիզացվել են հատուկ նշանակության ջոկատներ և հարյուրավոր ոստիկաններ: Նշվում է, որ հարակից Ռուսթավելի պողոտան բացվել է ավտոմոբիլային երթևեկության համար:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան:

Վրաստանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ ձերբակալվել է տասը մարդ, նրանց թվում է հանրահավաքի կազմակերպիչներից Զվիադ Կուպրավան:

Բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսվել են կիրակի:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache