Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիներ են ձերբակալվել

232135111408357337Թբիլիսիում թմրանյութեր պահելու և օգտագործելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ 1976 թվականին ծնված Գառնիկ Կ.-ն և 1966 թվականին ծնված Հայկ Գ.-ն, տեղեկացնում է Грузия online-ը։

Անձնական խուզարկության արդյունքում Գառնիկ Կ.-ից առգրավվել է 0,007788 գրամ «Բուպրենորֆին», իսկ Հայկ Գ.-ի մոտից՝  0,05 գրամ «Մետադոն» տեսակի թմրանյութ։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ նարկոլոգիական փորձաքննությունը պարզել է, որ երկու ձերբակալվածներն էլ թմրանյութ օգտագործած են եղել։

 

Դիտվել է 86 անգամ
 


Այս թեմայով