Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Վրաստանում կրակել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադրի վրա

Վրաստանում կրակել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադրի վրա

gurcistanda_eski_bakana_silahli_saldiriՎրաստանում հրազենային հարձակման է ենթարկվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր, երկրի՝ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Այս մասին հայտնում է RBC-ն: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք քաղաքի գերեզմանատներից մեկում հարձակվել են Պետրիաշվիլիի վրա, հարվածել նրան, ինիչից հետո կրակել են նրա ոտքերին: Նախկին նախարարը այցելել էր իր ընկերոջ՝ Լևան Միքելաձեի գերեզմանը: Ներկայումս Պետրիաշվիլին հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից: Նրանց բռել չի հաջողվել:

Դիտվել է 55 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy