Վրաստանի օկուպացված տարածքներում հսկիչ անցակետերի բացումն ապատեղեկատվություն է. Զալկալիանի

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է վերջին ժամանակահատվածում տարածված ապատեղեկատվությանը, որի համաձայն պլանավորվում է Վրաստանի օկուպացված տարածքներում հսկիչ անցակետերի բացում, հայտնում է «Ալիք Մեդիան»:

Նրա մեկնաբանությամբ` նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Սա հերթական ապատեղեկատվություն է, որը տարածում են ռուսական ԶԼՄ-ները և որին աջակցում են մեր հակառակորդները, ընդդիմադիրները և Վրաստանի նախկին նախագահը: Բացարձակապես անընդունելի են այս հարցի շուրջ քննարկումները, քանի որ տարածված տեղեկատվությունը որևէ կապ չունի իրականության հետ»,- հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:

Նախարարը նաև մանրամասնել է 2011 թվականին Վրաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի մանրամասները, որը ենթադրում է շվեյցարական առանձին ընկերության կողմից Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մոնիթորինգ և նշել է, որ նշված համաձայնագիրը ոչ մի կապ չունի որևէ տեսակի մաքսային տերմինալի տեղակայման հետ:

Այս թեմայով