Վրաստանի նախկին ՆԳՆ Մերաբիշվիլիին բանտից տեղափոխել են հիվանդանոց

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին, որը պատիժ է կրում է Թբիլիսիի բանտում, երեկ երեկոյան վատ ինքանզգացողության՝ շնչառական խնդիրներով տեղափոխել են հիվանդանոց:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ բուժանձնակազմն անհրաժեշտ էր համարել ստուգել հիվանդին քաղաքային հիվանդանոցում: Համապատասխան նշանակում ստանալուց հետո, բանտարկյալին վերադարձրել են բանտախուց: Նրա ախտորոշումը վտանգավոր չէ կյանքի կամ առողջության համար:

Մերաբիշվիլին ձերբակալվել է 2013 թ. մայիսին՝ Վրաստանում իշխանափոխությունից հետո:

Դատարանը Մերաբիշվիլիին մեղավոր էր ճանաչել չարաշահման և ծառայողական իրավասությունների գերազանցման հինգ քրեական գործերով: Դրանց թվում է Թել Ավիվ քաղաքի Acura գինու գործարանի անօրինական զավթումը 2004-ին, 2006-ին «Միավորված վրացական բանկի» աշխատակից Սանդրո Գվիրգվլիանիի սպանության կազմակերպումը, 2011-ի մայիսի 26-ին ընդդիմության հանրահավաքի բռնի ցրումը, 2012-ի ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելը և 2005-ի խորհրդարանական ընտրություններից առաջ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործը:

Մերաբիշվիլիի պատժի կրման ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարին:

Այս թեմայով