Վրաստանի խորհրդարանը հաստատեց  Բախտաձեին վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը հաստատեց Բախտաձեին վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների 99 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ հաստատեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին երկրի վարչապետի պաշտոնում:

36-ամյա վարչապետը օրենսդիրներին ասել է, որ Վրաստանն առաջ կգնա և ջանք չի խնայի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումը «Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջադրանք է և կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության և կայուն զարգացման համար»:

Բախտաձեն խոստացել է «հիմնավոր և նորարարական բարեփոխումներ իրականացնել, ստեղծել նոր տնտեսական մոդել, որը դրական կազդի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա»:

Այս թեմայով