Home » Real Politik » Վրաստանի եզդիները ղարաբաղյան պատերազմի մասին

Վրաստանի եզդիները ղարաբաղյան պատերազմի մասին

2WkRCJbr7sE1Այս օրերին աշխարհի շատ անկյուններից անդրադարձ է լինում Արցախի և Ադրբեջանի սահմանին ընթացող մարտական գործողություններին: Politik.am-ի խնդրանքով կատարվելիքին արձագանքել է նաև Վրաստանի եզդիական համայնքը: Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի արձագանքը ստորև.

Մենք շատ ենք անհանգստանում Արցախում ընթացող պատերազմի կապակցությամբ: Մենք լավ ենք հիշում, որ նախկինում մեր ժողովուրդները խաղաղ և բարեկամաբար էին ապրում: Բայց ափսոս, որ մարդիկ այսօր փոխվել են: Ազգայնականությունը և ֆանատիզմը մթագնել է մարդկանց ուղեղները: Մենք աղոթում ենք և հույս ունենք, որ այս պատերազմը արագ կկանգնեցվի և բոլոր հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով: Մեր ժողովուրդը լավ գիտի պատերազմն ու ցեղասպանությունն ինչ է, իսկ վերջին անգամ մենք այն տեսանք 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում: Պատերազմը ավեր է, սպանություն և կոտորած: Աստված բոլոր երկրներին և ժողովուրդներին հեռու պահի պատերազմներից:

Վրաստանի եզդիների հոգևոր խորհդի ղեկավար Դիմա Փիրբարի

Դիտվել է 721 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy