Վրաստանը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ խնդրանքով կդիմի Լեհաստանին

Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը կարծում է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշի երկար ժամանակով մնալ Լեհաստանի տարածքում, որտեղ նա երկուշաբթի արտաքսվել է Ուկրաինայից, վրացական կողմը Վարշավային հարցում կուղարկի՝ նրան արտահանձնելու խնդրանքով, հայտնում է «Интерфакс»-ը;

«Եթե Սաակաշվիլին հարմարվի Լեհաստանում և կսկսի այնտեղով տեղաշարժվել, ապա հարցումն այնտեղ ևս կուղարկվի», — ասել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Ալեքսանդր Քանթարիան:
 


Այս թեմայով