Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

ՆԱՏՕ-ի ղեկավարները անում են հնարավորը Վրաստանի` դաշինքին անդամակցությունը ապահովելու համար: Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և դաշինքի անդամները անում են հնարավորը, որ դա տեղի ունենա հնարավորինս սեղմ ժամկետներում», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բազմաթիվ բարեփոխումներ Վրաստանն արդեն իսկ կյանքի է կոչել:

Մարգվելաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անցնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հաջորդ փուլին:

Այս թեմայով