Վրաստանը կդառնա բուժական կանեփի խոշոր արտահանող

Հնարավոր է՝ մոտ ժամանակներում Վրաստանում թույլ տան կանեփի մշակումը այլ երկրներ բուժական նպատակներով արտահանելու համար: Կառավարությունը ակնկալում է, որ օրինական տնկարաններում կանեփի մշակումը տնտեսապես շահավետ կլինի:

Իշխանությունները խոստանում են խստորեն վերահսկել սպառումը և կանխել անչափահասների շրջանում մարիխուանայի սպառման ցանկացած խրախուսում՝ գրում է rusjev.net-ը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ինչպես բուժման համար կանեփի օրինական մշակում, այնպես էլ մարիխուանայի սպառման սահմանափակումներ:

Օրինագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել որոշ երկրների փորձը, ինչպիսիք են Կանադան, Չեխիան, Իսրայելը և Միացյալ Թագավորությունը:

Այս թեմայով