«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի բանկոմատից գողության փորձը բացահայտվել է

5807234.thumbՔննչական կոմիտեն բացահայտել է 2016թ. դեկտեմբերի 16-ին Բաղրամյան պողոտայում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից գողության կատարելու փորձի դեպքը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը բացահայտվել է հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված ԴՆԹ փորձաքննությամբ:

Բանկոմատից գողության փորձ կատարած անձը 30 տարեկան է, քրեակատարողական հիմնարկի ավագ մասնագետ, իսկ նախկինում՝ ոստիկանության օպերլիազոր է եղել:

Դիտվել է 217 անգամ
 


Այս թեմայով