Վտանգավոր իրավիճակ Արցախի շուրջ

պատերազմԼեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ակտիվ  բանակցությունները շարունակվում են: Քառօրյա պատերազմից հետո առավելապես ակտիվացել են միջնորդ երկրները, որոնք փորձում են կողմերին բերել փոխզիջումների դաշտ: Եթե նախկինում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ մի քանի ամսվա ընթացքում տեղի էին ունենում մեկ երկու հանդիպում, ապա քառօրյա պատերազմից հետո ամսվա ընթացքում մի քանի կարևորագույն հանդիպումներ են տեղի ունենում:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց մի տեղեկատվություն, ըստ որի Արցախում կազմակերպվել է հարցում` տարածքների հանձնման վերաբերյալ: Ռադիոկայանը շեշտում է, որ հարցումը իրականացվել է, որպեսզի հասկանան հանրության տրամադրությունները` տարածքների զիջման հետ կապված:

Այս ամենին գումարած ՀՀ և ԼՂՀ իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որի հայկական կողմը պատրաստ է տարածքներ զիջել, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը:

Մի բան հստակ է, որ Արցախի շուրջ վտանգավոր քայլեր են ձեռնարկվել և թե ինչպիսի հանգուցալուծում կստանա այս պրոցեսը դժվար է կանխատեսել: Անհնար է հստակ պատկերացում կազմել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, այն դեպքում, երբ իշխանությունները հանրության հետ անկեղծ չեն և այս տարիներին ապացուցել են, որ անգամ ամենաանհնարին որոշումները կարող են կայացնել ու դա ներկայացնել, որպես իրողություն:

Դիտվել է 1,015 անգամ
 


Այս թեմայով