Վունդերկինդ, հանգիստ նստի տեղդ. Բագրատյանը ցանկանում էր հարվածել Վարդան Այվազյանին

R_Vardazaryan«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը ԱԺ դահլիճում այսօր վեճ սկսվեց:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ նման նախագիծ բերելը Հայաստանի տնտեսական, սոցիալական պատմություն չիմանալաու հետևանք է. «Սա Եվրոպա չէ: Նույնիսկ եթե 10 մարդ լինի, գյուղը պետք է պահել, դա ստրատեգիական կարևոր կետ է, չի կարելի երկու կոպեկի համար նման բան անել: Դա տարաբնակեցում է կոչվում՝ պատմականորեն ձևավորված համայնքները, դարձրեք ամուր բերդեր»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե խոսում են ամեն ինչից, բացի բուն օրենքից: Հրանտ Բագրատյանին սա բարկացրեց, նա տեղից սկսեց բղավել:

Վարդան Այվազյանն արձագանքեց. «Հանգիստ նստի տեղդ, նստի տեղդ՝ վունդերքինդ… այ քեզի բան… էս «ազվերին» կերածներին հանգստացրեք, թե չէ ես կհանգստացնեմ»: Այդ ընթացքում Հրանտ Բագրատյանը դեռ շարունակում էր բղավել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց՝ «աղմուկը թողնել»:

Հրանտ Բագրատյանն արդեն վեր կացավ տեղից ու փորձեց մոտենալ Վարդան Այվազյանին: Մի քանի պատգամավորներ կանխեցին հնարավոր «ձեռնամարտը»:

Դիտվել է 666 անգամ
 


Այս թեմայով