Վովա Գասպարյանի 4 մլն դոլար արժեցող դղյակը և 120 հազար դոլար արժեցող մեքենան

Politik.am-ը դեռևս նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ անգամ անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոչ այնքան թափանցիկ և օրինական գործողություններին: Մենք նաև ժամանակին գրել էինք նրա ահռելի կարողության մասին, որը ամեն կերպ փորձում էր հերքել ոստիկանության ներկա և նախկին մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

Եվ ահա երեկ ՀԵՏՔ պարբերականը մանրամասն ներկայացրել է այն սխեման, որով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 3-4 մլն դոլար արժողությամբ առանձնատունը ձեռք է բերել ընդամենը 200 հազար դոլարով:

Իհարկե իրավապահ մարմինները պետք է զբաղվեն պարբերականի կողմից նշված անօրինական սխեմայով և դա իրագործողներով,  բայց իրավապահները չպետք է մոռանան հարցնել նախկին ոստիկանապետին, թե որտեղից նրան 200 հազար դոլար, որով նա գնել է այդ առանձնատունը:

Ի դեպ Վլադիմիր Գասպարյանը նաև թանկարժեք մեքենաների սիրահար է: Նա միանգամից մի քանի թանկարժեք MERCEDES-BENZ G55 AMG ուներ, որոնցից մեկը գնել էր ավելի քան 120 հազար դոլար:

Առանձնատան լուսանկարները  ՀԵՏՔ պարբերականի

Այս թեմայով