Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Վովա Գասպարյանի թիկնազորի անդամը Սարի թաղում քաղաքացիների է ծեծել

Video. Վովա Գասպարյանի թիկնազորի անդամը Սարի թաղում քաղաքացիների է ծեծել

88197

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել Սարի թաղում: Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք, ոստիկանության աշխատակիցները բռնություններ են կիրառել նաև հարակից տների բնակիչների նկատմամբ: Պետք է նկատել, որ ցույցի մասնակիցների վրա քաղաքացիական հագուստով անձանց հարձակումից կարճ ժամանակ առաջ մի խումբ քաղաքացիական հագուստով անձիք Խորենացի փողոցից անցել էին ոստիկանական շղթան և ուղղություն վերցրել դեպի Սարի թաղ, որտեղ և տեղի էր ունեցել բախումը:

Ոստիկանական շղթան անցած քաղաքացիական հագուստով անձանց մեջ նկատվել է նաև մի անձ, որը մշտապես ուղեկցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեր ունեցած տեղեկություններով նա ոստիկանապետի թիկնազորի անդամ  Գագիկ Զոհրաբյանն է:

Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հարց ուղղեցինք Աշոտ Ահարոնյանին: Մեր հարցը տեսնելով նա խնդրեց լուսանկարը, որից հետո Ահարոնյանը մեր հարցին չպատասխանեց:

A1plus հեռուստաընկերության այս տեսանյությում հստակորեն երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձիք ծեծում ցույցի մասնակիցներին:

Դիտեք 1:10 րոպեից

Դիտվել է 30,754 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy