Վովա Գասպարյանը չի լսում, չի տեսնում

վօվ«ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի Գյումրիի այցելությունն ու հատկապես մարզպետարանում ունեցած ելույթը գյումրեցիների մոտ ուշագրավ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նախ, նրանց աչքից չի վրիպել Գյումրիի մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանի աթոռի սայթակումը «ԲՀԿ-ն ընկավ» Գասպարյանական պիտակավորումը: Այնուհետև ԲՀԿ-ական քաղաքապետ Բալասանյանին տարբեր «ռակուրսներով» քլնգելը, կարծես նա էր կրակոցներ կազմակերպողն ու իրականացանողը: Իսկ Բալասանյանը ոստիկանապետի երկարաշունչ իրավա-փիլիսոփայական-խրատական դասախոսությունը լսում էր, ձգված ու վախվորած, առանց անգամ աչք թարթելու: Էլ առավել ուշագրավ էր դահլիճում հիմնարկի պետեր, գյուղապետեր ու դպրոցի տնօրեններ նստեցնելը: Վերջիններս մարզպետարան էին կանչել հապշտապ, որպեսզի ոստիկանապետը նրանց ուղիղ հանձնարարություն տար համագործակցության, ասել է թե ոստիկանությանը գործ տալու նպատակով: Եվ այս ամենը Շիրակի մարզպետ Ցոլակյանի խոնարհ ու լուռ ներկայությամբ: Թե դահլիճում նստածների և հեռուստատեսությամբ տեսնողների մոտ Ցոլակյանի վարկանիշն ու նրա նկատմամբ հարգանքի նիշն ուր հասավ, աստված գիտի: Ի դեպ, հանդիպումից հետո ներկաներից մի քանիսը կես կատակ նշում էին, որ գեներալ-լեյտենանտ Ցոլակյանը երբ գեներալ էր, Գասպարյանն սկի լեյտենանտ էլ չէր:
Ավելացնենք նաև, որ Գյումրիում Վովա Գասպարյանի հերթական խրոխտ ու ամպագոռգոռ ելույթն այլևս նախկին ազդեցությունն ունենալ չի կարող, քանի որ գյումրեցիները լավ են հիշում Սյունիքում Բուդաղյանի սպանության գործը, որը ոստիկանությունն իր վրայից քցեց այն ուղարկելով զինվորական դատախազություն: Հիշում են նաև Սյունիքում Գորիսի նախկին քաղաքապետի բազում հրապարակումներն ու հայտարարությունները Լիսկայի գործունեության վերաբերյալ, որն այդպես էլ ամենահաս ու ամենակարող Վովա Գասպարյանը չի լսում, չի տեսնում, չի ուզում, չի հասկանում, չի…չի…չի:»,-գրել է Վահագն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է 130 անգամ
 


Այս թեմայով