Վովա Գասպարյանը հրաժարական կտա

vova«Իրավունք» թերթը գրում է. «Վլադիմիր գասպարյանի «հիտլերիզմը», կարծես, ճակատագրական է լինելու ներկայիս չափից ավելի խրոխտ ոստիկանապետի համար: Մեր տեղեկություններով՝ Վովա Գասպարյանի՝ «ձեռքեր կտրելու» եւ «ոտքեր պոկելու» բառապաշարը ոչ միայն հոգնեցրել, այլեւ զայրացրել է իր վերադասներին:

Միաժամանակ, Վովայի ենթակաները, որոնց մեջ կան նրանից ոչ պակաս գեներալներ, այլեւս չեն ցանկանում համակերպվել նորաթուխ «ֆյուրերի» ոչ ադեկվատ պահվածքին:

Աճումէ  դժգոհությունը նաեւ ոստիկանության սպայական շրջանում, որտեղ չեն ցանկանում, որ իրենց այս աստիճանի ստորացնեն, հետո էլ այդ «թատրոնը» ցուցադրեն հեռուստատեսությամբ:

Բազմաթիվ փորձառու կադրեր կամ հեռացել են համակարգից, կամ էլ պատրաստվում են դա անել օր առաջ, քանի դեռ չեն բախվել իրենց «ֆյուրերի» ֆեոդալական կամայականություններին:

Ի դեպ, վերջին կաթիլը դարձան վերջին կադրային փոփոխությունները, որոնց ընթացքում իրենց պաշտոններից հեռացվողները ոստիկանապետից «կադրից դուրս» այնպիսի արտահայտություններ լսեցին, որ էկրանից ֆշշացվող «վհուկները» եւ «երեւույթները» քնքշանքի նման են հնչում:
Իրենց շեֆի «սուպերմենությունը» փոխանցվում է նաեւ իր ենթականերից ոմանց, որոնք էլ իրենց հերթին են բերանները բացում իրենց ենթակաների վրա, եւ վերջապես այդ ալիքը հասնում է քաղաքացիների հետ ոստիակնների շփումներին՝ առաջ բերելով մեր համաքաղաքցիների համատարած ու աճող դժգոհությունը:

Մի խոսքով, այս անառողջ կծիկը հասել է այն աստիճանի, որ իշխանության միջանցքներում ավելի ու ավելի համառ լուրեր են տարածվում ոստիկանապետի մոտալուտ պաշտոնանկության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով