Վովա Գասպարյանը հանցագործություն է կոծկել. հայտարարում է Մանվել Գրիգորյանը

Այսօր ԱԺ միջանցքում , ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը , լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  այն հարցին` պատրաստվո՞ւմ է ընդունել Արթուր Ասատրյանի բանավեճի հրավերը, պատասխանեց. «Արթուր Ասատրյանը ո՞վ է։ Ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրեն տեսել։ Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի, պտի հելնեմ էթա՞մ: Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնել իրար»։

Լրագրողների ճշտող հարցին`ասում եք, որ չեք ճանաչում Արթուր Ասատրյանին, բայց նա ժամանակին Հայաստանից հեռացավ հենց ձեր հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Նա իմ հետ կոնֆլիկտ չի կարա ունենա։ Ես իրան օգնել եմ։ Գասպարյան Վովան բռնել էր դատեր, չեմ թողել, ասել եմ երիտասարդա թող էթա իրա համար հանգիստ ապրի»։

Պատգամավոր Մանվել Գրիգորյանը` իր « Ես իրան օգնել եմ։ Գասպարյան Վովան բռնել էր դատեր, չեմ թողել, ասել եմ երիտասարդա թող էթա իրա համար հանգիստ ապրի», նախադասությամբ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում , և ստացվում է, որ ինչ որ ժամանակ առաջ Մանվել Գրիգորյանը կոծկել է , ինչ որ հակաօրինական արարք, ինչին պաշտոնական դիրքի չարաշահմամբ մասնակից է դարձել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով համաձայնվել է անօրինական արարքին ընթացք չտալ:

Համաձայն  ՀՀ Քր օր.-ի 308 հոդվածի` Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իրենից ենթադրում է.  Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական գործ հարուցելու` ՀՀ Քր Դատ օր-ով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել: Սակայն քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է քննարկվող Օրենսգրքով նախատեսված որոշակի առիթների առկայություն: Իսկ որո՞նք են այդ հիմքերը և առիթները, որոնց հիման վրա կարելի է գործ հարուցել: Այդպիսիք կարող են լինել հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Մնում է սպասել և տեսնել,  թե ինչպես կարձագանքեն համապատասխան իրավապահ մարմինները` պատգամավորի կողմից` հանցագործության հաղորդմանը :

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache