Վովա Գասպարյանը կկանգնի Տարոն Մարգարյանի թիկունքին (Video)

1384758_554533071291767_55084355_nՕրերս Հայաստանի ոստիկանապետ, բարեփոխիչ և զորավար Վլադիմիր Գասպարյանի հրահանգով ոստիկանությունը կանխարգելիչ և հակազդման օպերացիաների գրագետ կիրառման նպատակով անցկացրեց վարժանք, որի ժամանակ ոստիկանները հմտանում էի ինչպես ակցիաներ ցրելու ռետինե մահակներով մարդկանց ծեծելու, այնպես էլ խաղաղ ցույցերը բռնի ուժով ցրելու մեջ:
Հատկանշական է, որ այդ վարժանքն իրականացվել է ոստիկանապետի ցուցումով: Politik.am-ը բազմիցս է անդրադարձել ոստիկանություն-իշխանություն-ոստիկանություն-օլիխարխիա անքակտելի կապին և իրար օգնելու հմտություններին:
Իսկ ինչո՞ւ այսօր ևս «բարեփոխիչ» ոստիկանապետը զորավարժանքի հրանագ տվեց: Պարզից էլ պարզ է, որ ոստիկանությունը հատուկ հրահանգով արդեն նախապատրաստվում է սպասվելիք հասարակական ընդվզմանը, քանի որ բոլորովին վերջերս Երևանի ծաղիկ աճեցնելու հետ սեր ունեցող քաղաքապետն ասել էր, որ եթե ուզում ենք նորմալ տրանսպորտ, պետք է սակագինը բարձրացնենք: Սա անուղակիորեն տրանսպորտի թանկացման առաջին քայլն էր, որին կհաջորդի իրավական որոշումները:
Իսկ Տարոն Մարգարյանին թև ու թիկունք պետք է լինել, չէ, որ նա էլ իր հերթին 2795 տարեկան Երևանի լավագույն քաղաքապետն էր:
ՀԳ. Ոստիկանություն-իշխանություն-ոստիկանություն-օլիխարխիա շղթան դեռ անխափան է գործում, իսկ այդ շղթան կազմաքանդողը միայն ու միայն հասարակությունն է:

Դիտվել է 186 անգամ
 


Այս թեմայով