Վովայի Արշակի նոր անճաշակ բիզնեսը. իրավապահները պետք է զբաղվեն նախկին թիկնապահով

Տարիներ շարունակ մամուլում հայտնվել են տարբեր հրապարակումներ այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը՝ Վովայի Արշակը, մեծ ֆինանսական միջոցների է տիրապետում:

Այս հանգամանքն արդեն բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս, քանի որ Հայաստանի նման երկրում թիկնապահները չեն վաստակում այնքան, որպեսզի կարողանան կարողություն կուտակել: Բայց զարմանալիորեն հենց Հայաստանի նման աղքատ երկրում են թիկնապահներն իրենց տերերից հարուստ լինում:

Պարզվում է Արշակ Հակոբյանը, բազմաթիվ բիզնեսների հետ համատեղ, փորձում է նաև ռեստորանային և սգո սրահի բիզնեսներ իրականացնել: Էրեբունի թաղամասում՝ ավտոշուկայի հարևանությամբ, Արշակ Հակոբյանը մեծ ռեստորանային համալիր և սգո սրահ է կառուցել:

Ռեստորանը բավական մեծ է ու նախկին իշխանությունների համար կարևոր հավաքատեղի էր: Սգո սրահն էլ բավական եկամտաբեր է նախկին ոստիկանապետի նախկին թիկնապահի համար, քանի որ այն գտնվում է Երևան քաղաքի ամենամեծ գերեզմանատներից երկուսի՝ Թոխմախի և Նուբարաշենի գերեզմանատներ տանող ճանապարհին:

Ի դեպ, նշված  ռեստորանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ գովազդում է Վովայի Արշակի դուստրը՝ Մասիսի քաղաքապետի կինը՝ Քրիստինե Հակոբյանը:

Կարծում ենք, որ իրավապահ մարմիններն այստեղ անելիք ունեն և պետք  է փորձեն ճշտել, թե որտեղից նախկին թիկնապահին նման կարողություն: Գուցե հաստատվեն մամուլում տարածվող այն լուրերը, ըստ որոնց Վովայի Արշակը կասկածելի բիզնեսների հետ է կապված եղել:

Հ.Գ. Վովայի Արշակի հիմնած բիզնեսը խոսում է նաև նրա ճաշակի մասին, քանի որ Հայաստանում դժվար է պատկերացնել այլ մարդու, ով սգո սրահն ու ռեստորանը իրարից տաս մետր հեռավորության վրա կկառուցի:

Այս թեմայով