Վովային բան չասեք. Սերժ Սարգսյանը կտրուկ փակել է ոստիկանապետի պաշտոնանկության թեման. «ՀԺ»

7097«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առայժմ ոչ միայն չի ցանկանում պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այլև պաշտպանում է նրան: ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմիցս է հնչեցվում նրա պաշտոնանկության պահանջը:

Իշխանության ներսում շատերը կարծում են, որ գնդի գրավումը տեղի է ունեցել նաև ոստիկանապետի և նրա ենթակաների թերի աշխատանքի կամ ոչ զգոն լինելու պատճառով: Այս 2 շաբաթներին տարբեր պաշտոնյաներ Սերժ Սարգսյանի մոտ փորձել են Գասպարյանին մեղադրել կատարվածի մեջ: Վերջինս, սակայն, թույլ չի տվել այդ թեմայի շուրջ ծավալումները:

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ, երբ ծերակույտում Վլադիմիր Գասպարյանի հակառակորդներից մեկը փորձել է կատարվածի ողջ մեղքը բարդել նրա վրա, Սերժ Սարգսյանը կտրուկ փակել է թեման: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Սարգսյանն ընդհանրապես չի ուզում հեռացնել Գասպարյանին, թե առայժմ այդ թեմայով չի ուզում խոսել՝ դժվար է ասել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 485 անգամ
 


Այս թեմայով