Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վոլոդյա Ավետիսյանին պատժում են նախագահի ասածը չանելու՞ համար

Վոլոդյա Ավետիսյանին պատժում են նախագահի ասածը չանելու՞ համար

imagesԱյսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց հղեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործի վերաբերյալ.

Նա նշեց, որ երկրի իշխանությունները քրեական հետապնդում են իրականացնում քաղաքական նպատակներով և նման հետապնդման զոհ է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը 2013-ի կեսերին ակցիաների շարք էր սկսում Ազատության հրապարակում, որից հետո նաև կառավարության շենքի առջև: Այդ ամենից հետո նա հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, այնուհետև՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Երբ նա այսքանից հետո չի դադարեցնում բողոքի ակցիաների իրականացումը, նրա հանդեպ հարուցվում է քրեական գործ և նա կալանավորվում է խարդախության մեղադրանքով: Համաներման որոշման ընդունումից հետո այն չի ազդում Ավետիսյանի վրա, քանի որ նրա գործին ավելանում է ևս մեկը: Փաշինյանը հետաքրքրվեց, թե մինչև երբ է շարունակվելու այս գործելաոճը:

Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ որևէ քաղաքական հետապնդում չկա:

Նա նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպումից հետո որոշվել է ստեծղել աշխատանքային խումբ, որպեսզի ուսումանսիրվի իրադրությունը և համապատասխանն առաջարկություն է ներկայացվել որոշումներ ընդունելու համար, սակայն Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունները և շարունակել է բողոքի ակցիաների գործընթացը:

«Վոլոդյա Ավետիսյանը մեր մարտական ընկերն է, բայց քրեական գործը հարուցվել է տեղին»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը էլ արձագանքեց. «Հանրությունն ուզում է ստանալ պատասխաններ, բայց Դուք կրկնում եք, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նա չի պահել այդ պայմանավորվածությունները: Տպավորություն է ստեղծում, որ նրան դատում են ոչ թե քրեական օրենսգրքի հոդվածի խախտման, այլ պայմանավորվածությունները խախտելու համար:

Բոլորը խոսում են բանակի մարտունակության մասին, ուզում եմ ասել, որ դա կախված է նաև նրանից, թե պետությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր սպաների նկատմամբ: Սա ապացուցում է, որ մարդուն շինծու գործով պատժում են նախագահի ասածը չանելու համար»,- նշեց Փաշինյանը:

«Ես գիտեմ, թե ինչ է բանակ, ինչ է պայմանավորվածությունը: Այս պահին ինձ համար վիրավորական է, որ նախկին սպաները զբաղվում են այնպիսի խախումներով, որոնց նկատմամբ ՊՆ-ն է պայքարում: Իսկ թե ինչ է նշանակում բանակի մարտունակությունը, ես գիտեմ, մի քանի ժամ կարող եմ ասել»,- արձագանքեց Սեյրան Օհանյանը:

Դիտվել է 39 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy