Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել

Volodya-Avetisyan_CivilnetԱզատամարտիկ Վոլոդյա  Ավետիսյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, անժամկետ հացադուլ է սկսել:հանձնաժողովը այս անգամ նույնպես մերժել է  պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին Վոլոդյա  Ավետիսյանի հայցը, այդ պատճառով էլ նա հացադուլ է սկսել:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ:

 


Այս թեմայով