Վնասազերծված խմբի անդամներից Վաղինակը տանն ասել է` գնում է Ղարաբաղ կռվելու (Ֆոտո)

AvetisԵրեւանում նոյեմբերի 25–ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 49-ամյա Ավետիս Բարեյանը եւ 43-ամյա Վաղինակ Ստեփանյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են:

Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը News.am-ի հետ զրույցում նշել է , որ Վաղինակ Ստեփանյանն ազատամարտիկ է, նա վերջին մեկ ամսվա ընթացքում Երեւանում է եղել եւ տանն էլ ասել է, որ գնում է Արցախ՝ կռվելու:

«Եւ Ավետիսը, եւ Վաղինակը խելացի տղաներ էին, ոչ մեկ չի կարող հասկանալ, թե ինչու է նման բան պատահել: Հողագործությամբ զբաղվող մարդիկ էին: Վաղինակը տանն ասել ա` գնում եմ Ղարաբաղ կռվելու»,-ասել է Գառնիկ Ծատուրյանը:

 

Ավետիս Բարեյան

Avetis

Գյուղապետի խոսքով` Ավետիսը, Վաղինակը ու խմբի մյուս անդամ Արթուր Եղիազարյանը, որը նույնպես Արեւիկ գյուղից է, ճանաչում էին իրար, բայց շատ մոտ հարաբերությունների մեջ չէին, շփվում էին` ինչպես մյուս համագյուղացիների հետ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արթուր Եղիազարյանը տանն ասել է` Երեւանում ընկերների հետ բանջարեղեն արտահանող կազմակերպություն են բացել։

Վաղինակ Ստեփանյան

Vaxinak

Արթուր Եղիազարյան

Artur

Մանրամասները news.am կայքում

Դիտվել է 486 անգամ
 


Այս թեմայով