Վլադիմիր Պուտինի խոսքը՝ Երևանում

orig-710x4001476437244putin-1476437244-600x338Այսօր Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի շրջանակներում ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընթերցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը համաժողովի մասնակիցներին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երկու երկրների դաշնակցային հարաբերությունները հիմնված են պատմական, մշակութային և հոգևոր արժեքների, ինչպես նաև բարեկամության և բարի հարևանության վաղեմի ավանդույթների վրա: Այդ կապակցությամբ կան մեծ հնարավորություններ՝ բոլոր ոլորտներում հետագա համագործակցությունը խորացնելու համար»:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այն առաջարկները, որոնք կհնչեցվեն ֆորումի շրջանակներում, նոր մակարդակի վրա կդնեն հայ-ռուսական երկխոսությունն ու համագործակցությունը եվրասիական տարածքում: ՌԴ նախագահը կոչ է արել նաև ամրապնդել հայ-ռուսական բարեկամությունը:

Դիտվել է 1,543 անգամ
 


Այս թեմայով