Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորոլ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության օրվա առթիվ, ընդգծելով, որ ռուս-հայկական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝վկայակոչելով Կրեմլի մամուլի հաղորդագրությունը:

Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանը և Ռուսաստանը նշում է երկու կարևոր տարեթիվ՝ դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը և Ընկերակցության, փոխադարձ օգնության և համագործակցության պայմանագրի ստորագրումը:

«Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել երկկողմանի հարաբերությունների ընթացքում, ինչպես նաև հայ-ռուսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը նաև վստահություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ:

 


Այս թեմայով