Վլադիմիր Պուտինը հաղթական մենամարտից հետո համբուրել է հայազգի մարզիկին

Սոչիում կայացել է մարտական սամբոյի «Պլոտ-ֆորմա Ս70» միջազգային մրցաշարը: Մինչեւ 70 կգ քաշայինների պայքարում չեմպիոն է ճանաչվել ռուսաստանաբնակ, հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը:

Արման Ծառուկյանի մրցակիցը բրազիլացի Մարսիո Բրենո Ռոդրիգես Բրադգան էր, արդեն առաջին ռաունդի երրորդ րոպեին Արմանը հրաշալի խեղդիչ հնարքով հաղթել է մրցակցին:

Մրցամարտի ավարտից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հանդիսանում է ամեն S-70 մրցաշարի հյուր, շնորհավորել է, անգամ համբուրել է հայազգի մարզիկին, եւ այդ միջոցով արտահայտել հիացմունքն ու ստացած տպավորությունները Արմանի մենամարտից:

 


Այս թեմայով