Վլադիմիր Ժիրինովսկին անհարգալից է արտահայտվել ադրբեջանցիների եւ ԽՍՀՄ այլ ժողովուրդներին հասցեին

199323ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին օրերս Պետդումայում ելույթ ունենալիս կրկին անհարգալից է արտահայտվել ուկրաինացիների, ադրբեջանցիների եւ նախկին ԽՍՀՄ այլ ժողովուրդների հասցեին:

AZE.az-ը հայտնում է, որ սկանդալային քաղաքական գործիչը, մեկնաբանելով Ուկրաինայի իրավիճակը, վիրավորել է նաեւ Ադրբեջանին:

«Ի՞նչ է նշանակում Ադրբեջան՝ ռուսերեն թարգմանությամբ: Ազեր՝ Հազար դենիզի, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն՝ մարդիկ, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն՝ կասպիացիներ: Դա ի՞նչ ազգություն է որ: Նրանք այնտեղ ապրող մարդիկ են: Ինչպես ասենք պովոլժցիները եւ այլք…», — հայտարարել է Ժիրինովսկին:

 


Այս թեմայով