Home » ՄԱՄՈՒԼ » Վլադիմիր Գասպարյանն ուժեղացնում է հսկողությունը Ծառուկյանի տարածքում

Վլադիմիր Գասպարյանն ուժեղացնում է հսկողությունը Ծառուկյանի տարածքում

arm138363027273«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ուրբաթ օրը ոստիկանությունում պաշտոնանկությունների ալիք գնաց:  Ըստ թերթի, սա այն շարքային փոխատեղումներից չէր, այլ երկօրյա թեժ խորհրդակցությունների ու նախատինքների արդյունք: Եվ սա որքան էլ համակարգի «բարեփոխումների շրջանակում» տեղավորեն, դժվար է դրան հավատալ:

 Կադրային փոփոխությունների մի մասը հաստատ անձնական նկատառումներից ու սուբյեկտիվ գործոնից ելնելով է տեղի ունենում:  Այս շարքից էր Կոտայքի մարզի ոստիկանությունում կատարված փոփոխությունը:

 «Վովա Գասպարյանն   այս մարզում  իրականացվող ծառայությունից դժգոհ էր, բայց դա  պարզապես ոստիկանապետի դժգոհություն չէր: Այս պարագայում պետք է հաշվի առնել նրա և  Ծառուկյանի հարաբերությունների «առանձնահատկությունները»:

 Թերևս  տեղի ոստիկանությունն այդ «հարաբերություններին» համարժեք չի գործել, ինչն էլ ստիպել է Գասպարյանին վերանայել իր նախկին նշանակումները»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում, որ թերթի տեղեկություններով, Կոտայքի մարզի ոստիկանության պետ Գրիշա Բադալյանը ոստիկանությունում հրավիրված խորհրդակցություններին քանիցս դիտողություն է ստացել: Առաջին անգամ տարեսկզբին է գասպարյանական լուտանքներին արժանացել՝ աշխատանքները վատ կազմակերպելու համար, իսկ երկրորդը՝ ամռանը, կիսամյակի աշխատանքներն ամփոփելիս: Ու Բադալյանին ժամանակ է տրվել սխալները շտելու, բայց ցանկալի արդյունքի չի հասել:

 Եվ այսպես, Կոտայքի մարզային ոստիկանապետի պաշտոնը վստահվեց Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին՝ Վարդան  Նադարյանին, ով ոստիկանապետի յուրայիններից է համարվում: Իսկ Աբովյանի բաժինը, որը Ծառուկյանի բուն  թագավորությունում է՝ Սերոբ Հարությունյանին, ով  Վովա Գասպարյանի վստահելիներից է և այս երկու տարվա ընթացքում հասցրել է զբաղեցնել մի շարք բարձր պաշտոններ: Նա հուլիսից կադրային ռեզերվում էր և, փաստորեն, գործուղվեց բավականին ռիսկային գոտի:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 149 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy