Վլադիմիր Գասպարյանին դատի կտան

vovaԼրագրող Սիրանույշ Պապյանը փաստաբանների և իրավապաշտպանների հետ քննարկում  և նախատեսում է Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ դատարան հայց ներկայացնել: Ոստիկանապետի արարքի հարցով լրագրողը կդիմի նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Իր հայցի հիքմում լինելու է այն պահանջը, որ ոստիկանապետը պետք է հրապարակային ներողություն խնդրի տեղի ունեացածի համար:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վլադիմիր Գասպարյանը լրագրողի դիտարկմանը՝ թե հասարակությունը չի տեսնում ոստիկանության բարեփոխումները, կոպիտ պատասխան էր տվել. “Կներեք, ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում”:

Դիտվել է 1,012 անգամ
 


Այս թեմայով