Վլադիմիր Գասպարյանը փորձել է հասկացնել, որ ինքը «ուժեղ տղա» է

OIWZEhk01RFS9gBGcTNXjbBUZYԵրեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բռնության է ենթարկել անձամբ Շանթ Հարությունյանին, ինչպես նաև որոշ ձերբակալվածների սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել: Այս բացահայտումից հետո, ինչպես տեղեկացնում են Politik.am հավաստի աղբյուրները Վլադիմիր Գասպարյանը իր տեղը չի գտնում և փորձում է ամեն բան անել վերականգնելու համար իր «բարի» անունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ Վլադիմիր Գասպարյանը չի ցանկանում բացահայտ գործել Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն ճանապարհներ է փնտրում Նիկոլին «տեղը դնելու» համար: Այս միջադեպը այնքան է  ազդել ոստիկանապետի վրա, որ նա հապճեպ azatutyun.am-ին բացատրությունները է տվել: Իր այս բացատրության ընթացքում նա հասցրել է հասկացնել, որ ինքը «ուժեղ տղա» է և եթե անգամ Շանթի նկատմամբ բռնություն կիրառած լիներ, ապա Շանթից Բան չէր մնա:

Դիտվել է 145 անգամ
 


Այս թեմայով