Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ կանի Սուրիկ Խաչատրյանին. ներքաղաքական պատերազմ

RA NA Standing Committee on Territorial Management and Local Government held parliamentary hearings on topic of 'Consolidating Communities'Մամուլում օրերս լուրեր տարածվեցին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները լարվել են: Նման տեղեկությունները հատկապես լայն թափ ստացան, երբ Գորիսի ոստիկանապետը սկսեց մեղադրել Սուրիկ Խաչատրյանին իր դեմ դավեր նյութելու մեջ: Այն որ ոստիկանապետի և Սյունիքի մարզպետի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին հասկանալի էր, սակայն դրանք երբևէ չէին տեղափոխվել հրապարակային պայքարի դաշտ:

Չար լեզուներն ասում են, որ Սուրիկ Խաչատրյանն արդեն անհանգստացած է իր պաշտոնի համար, քանի որ այս անգամ ոստիկանապետը ևս լուրջ է տրամադրված: Սուրիկ Խաչատրյանը իր մերձավորների շրջապատում անգամ ասել է, որ ոստիկանապետը փորձում է հասնել իր պաշտոնանկությանը և դատելով այն հանգամանքից, թե որքան կարևոր կադր է ոստիկանապետը նախագահ Սերժ Սարգսյանի համար՝ կարելի է ասել, որ Վլադիմիր Գասպարյանը կկարողանա պաշտոնանկ անել Սուրիկ Խաչատրյանին:

 


Այս թեմայով