Վլադիմիր Գասպարյանը բացահայտել է

Vova-191ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն  է  անցկացրել ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, որի ընթացքում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին և Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանին:

Ոստիկանության պետն անդրադարձել է համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին և այդ համատեքստում կարևորել կադրերի ընտրության, մասնագիտական ու մարդկային որակների օբյեկտիվ գնահատման խնդիրը:
Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերի կադրային փոփոխությունների ու տեղաշարժերի օրինակով կրկին հիշեցրել է ոստիկանության ղեկավարության քաղաքականության ռազմավարական ուղղությունները և այն խնդիրները, որոնք իրականացվում են բարեփոխումների ծրագրի շրջանակում:

Կարևորելով ոստիկանության ծառայողի մասնագիտական պատրաստականությունը, աշխատանքային կարգապահության բարձր մակարդակի անհրաժեշտությունը՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ ոստիկանի ծառայության հիմքում առաջին հերթին բարոյական որակներն են, և հավաստել, որ ոստիկանության ղեկավարությունը միշտ նման ծառայողների կողքին է:

Վլադիմիր Գասպարյանն անձնակազմից պահանջել է բացառել ոստիկանին ու ոստիկանությանն արատավորող ցանկացած երևույթ, անհանդուրժող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց վարքով ու գործողություններով հակադրվում են «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» հիմնարար սկզբունքի կենսագործմանը:

Ոստիկանության պետը անդրադարձել է նաև հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների գործունեության, անչափահասների հետ տարվող աշխատանքների, երիտասարդ կադրերի ու փորձառու ծառայողների համագործակցության և  մի շարք այլ խնդիրների:

Դիտվել է 350 անգամ
 


Այս թեմայով