Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է իրականությունը

vitali-balasanyanԻնչպես տեղեկացրինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր լիազորությունները հանձնեց. «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին հանձնելով իր լիազորությունները: Այս պահին ելույթ է ունենում Ալեք Ենիգոմշյանը. «Ես ցավում եմ, որ այսպիսի զարգացում ունեցավ այսօրվա հանրահավաքը, ես դրան կանդրադառնամ, բայց նախեւառաջ ուզում եմ, որ հիմնական խնդրից չշեղվենք, եւ հատկապես այսօր մեզնից մի քիչ հեռու գտնվող խիզախների, հերոսների հանդգնության արդյունքում ներկա ռեժիմն արդեն չի իմանում ինչ քայլերի դիմի, որպեսզի նրանց վճռականությունը սասանի եւ դիմում է ինչպես միշտ, բայց հատկապես այսօր դիմել է ստի եւ կեղծիքի բազում միջոցների:

Նրանից մեկն այն տեղեկությունն է, որ սոցիալական ցանցերով եւ այլ միջոցներով շրջանառության մեջ դրվեց, որ իբր Սասնա ծռերը որոշել են զենքը վայր դնել, ինչեւ  իհարկե ավելի քան ծիծաղելի է: Օրվա երկրորդ կեսին իրենց մամուլի ասուլիսի ընթացքում «Սասնա ծռեր» խմի անդամները եկան ապացուցելու, որ նման բան ոչ կա, ոչ էլ կարող է լինել: Մյուսը, որ ռեժիմի ներկայացուցիչներն արեցին, «Սասն ծռեր» անդամների մոտ ուղարկելով բազմաթիվ պատվիրակներ, որպեսզի նրանց միջոցով համոզեն, որ վայր դնեն զենքերը: Եվ այդ քայլը բումերանգի նման էլի վերադարձավ իրենց:

Իհարկե գլուխգործոցն այսօրվա Արցախի նախկին հրամանատարներից մեկի՝ հարգարժան Վիտալի Բալասանյանի, հայտարարությունն է առ այն, որ նա գալիս է Ժիրայր Սեֆիլայնի մոտից կես ժամ առաջ եւ Ժիրայր Սեֆիլյանն իրեն ասել է, որ ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Սիրելի հայրենակիցներ, այդ կես ժամ առաջը Վիտալի Բալասանյանի հետ ես էլ էի գտնվում Ժիրայր Սեֆիլյանի մոտ, եւ Վիտալի Բալասանյանի խոսքը, ես ցավում եմ ասելու, որ իրականության խեղաթյուրում է՝ մի արտահայտության կոնտեքստից ամբողջությամբ դուրսբերում եւ իրականության խեղաթյուրում: Մենք այստեղ երեկ հաստատեցինք, որ այստեղ հավաքվում ենք, որովհետեւ մենք առաջին հերթին պաշտպանում ենք «Սասնա ծռեր» խմբի առաջացած հիմնական նպատակները, որոնք են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարություն ստեղծումը, ինչպդես նաեւ դրանց հետ կապված ազատագրված տարածքների հանձմնա բացառումը»,-եզրափակեց Ենիգոմշյանը:

Դիտվել է 345 անգամ
 


Այս թեմայով