Վիտալի Բալասանյանը Երևանում և բանակցում է «Սասնա Ծռեր» խմբի հետ

vitali-balasanyanրցախյան ազատամարտի հերոս Վիտալի Բալասանյանը այս պահին «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում է գտնվում: Նա  եկել է բանակցելու գունդը գրաված տղաների հետ: Լրատվամիջոցների հետ զրույցում «Սասնա Ծռեր» խմբի անդամ  Պավել Մանուկյանը հայտարարել է, որ Վիտալի Բալասանյանը դուրս կգա իրենց մոտից և կտա անհրաժեշտ պարզաբանումները:

Հիշեցնենք, որ  այսօր հինգերորդ  օրն  է, ինչ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ պատանդ է պահում գտնվող ոստիկաններին: «Սասնա Ծռեր» խումբը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների ազատ արձակում:

Դիտվել է 602 անգամ
 


Այս թեմայով