Վիսկիի ներմուծումը հարցականի տակ է. Ալեքսանյանը սպառնում է ներկրողներին

369Նմանատիպ էժան արտադրանքի որակը դեռևս կասկածի տակ է:

Politik.am: ՓԱՍՏ: 2015 թվականին հայկական շուկա մու գործեց տեղական արտադրության վիսկի: Հայաստանի խոշոր հարկատուների 5-րդ տեղը զբաղեցնող  «Ալեքս Գրիգ» ՍՊ ընկերության սեփականատեր, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայկական առաջին վիսկին արտադրեց: Իհարկե Ալեքսանյանի մոտ ամեն բան թղթերով կարգին է, ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը, սակայն Ալեքսանյանի վերջին նորամուծությունները լուրջ հարվածի տակ է դնում առհասարակ վիսկիի ոլորտը Հայաստանում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած  վերջին տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարին Հայաստանում 52․1 հազար լիտր վիսկի է արտադրվել: Հայկաստանում վիսկիի արտադրությունում անդրանիկ ընկերությունը Սամվել Ալեքսանյանի հովանու տակ գործող  ընկերությունն է, որը ներկայացված է «Ա եվ Գ» անվանումով և այս տարի թողարկել է 3 տրվա հնություն ունեցող երկու տեսակի վիսկի որոնք արդեն վաճառքում են:

Երկար տարիներ Հայաստոնում վիսկի հիմնականում ներկրում են Անդակո և Պեռնո Ռիկար  Արմենիա ՍՊԸ-ները (Ընկերությունները ալկոհոլային տարբեր խմիչքներ է   ներկրում, որի մեջ է մտնում նաև վիսկին): Անդակո ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 120-րդ տեղը, իսկ Պեռնո Ռիկար Արմենիա ընկերությունը՝ 62-րդը:

Սամվել Ալեքսանյանի արտադրած վիսկին, որը նշվում է, թե շոտլանդական հումքից է պատրաստվում Հայաստանի ամենաէժան վիսկին է:

Համեմատության համար նշենք, որ «Grant’s» մակնշմամբ վիսկիի 0.5 լիտր ծավալով մեկ շշի մանրածախ վաճառքի արժեքը կազմում է միջինը 4700 դրամ, իսկ Ալեքսանյանի արտադրած «Mac Alex» 0.5 լ ծավալով վիսկիի մանրածախ վաճառքի գինը «Երևան Սիթի» սուպերմարկետներում սահմանված է 1440 դրամ, որը էժան է «Grant’s»-ից մոտ 3 անգամ, իսկ Պեռնո Ռիկար Արմենիայի և Անդակոյի ներմուծած վիսկիները, որոնց մեջ շոտլանդականը էական տեղ է գրավում մոտ 10 անգամ թանկ է «Mac Alex»-ից: Ալեքսանյանի արտադրած վիսկին էժան է նույնիսկ Հայաստանում արտադրված ամենացածրորակ օղուց:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Առանց հատուկ ուսումնասիրության, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում իրականացված ցանկացած ուսումնասիրության  նորմալ է գնահատելու գերիշխող ընկերության արտադրության արակական չափանիշները:

Վիսկիի նկատմամբ սպառողների ունեցած հետաքրքրությունը դժվար է ասել կկարողանա Ալեքսանայանը բավարարել, սակայն նրա արտադրանքի էժանագին լինելը սպառման հնարավորություն ունի, քանի որ միջին աշխատավարձ ունեցող քաղաքացին, որը ցանկանում է վիսկիի համը տեսնել, բնականաբար կգնի «Mac Alex» վիսկին և շոտլանդական ազգային խմիչքի մասին Սամվել Ալեքսանյանի արտադրանքով պակերացում կկազմի:

Տեղական այս արտադրանքի տարածումը, բնականաբար, վնասելու է ներկրողներին, որոնք Հայստանում ներկայացնում են համաշխարհային բրենդերի արտադրանքը:

Սամվել Ալեքսանյանի ընկերություների գերիշխող դիրքի մասին խոսել են պատկան մարմինները և չեն հերքել, որ նրա ընկերությունները ունեն մոնոպոլիա, սակայն վիսկի ոլորտը երկար ժամանակ չի եղել մոնոպոլիզացված: Ալեքսանյանի արտադրանքը սպառնալիք է բազմաթիվ ներկրողների համար, իսկ ամենից վտնագավորն այն է, որ նմանատիպ էժան արտադրանքի որակը դեռևս կասկածի տակ է, սակայն եթե այն հայտնվեց սրճարաններում և բարերում, ապա ամեն ինչ կորած է և չի ակրելի  բացառել, որ Հայստան ներկրվող գունավոր խմիչքների նկատմամբ վերահսկողություն սահմանվի կամ մաքսատուրքը այնքան բարձրացվի, որ ներկրողներին այլևս շահեկան չլինի Հայաստան վիսկի բերելը, իսկ գործարան կառուցելը հսկայածավալ ներդրումներ է պահանջում:

Այնպես, որ Սամվել Ալեքսանյանն իր այս նորամուծությամբ ծանր դրության մեջ է գցում և ներկրողներին և վիսկի օգտագործող մարդկանց, ովքեր հետագայում կդժավարաանն գնել Շոտլանդական, ամերիկյան կամ իռլանդական վիսկիների տեսականին:

Հայկ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է 590 անգամ
 


Այս թեմայով