Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վիկտոր Սողոմոնյանի և ոստիկանի միջև քաշքու՞կ է տեղի ունեցել. պարզաբանում

Վիկտոր Սողոմոնյանի և ոստիկանի միջև քաշքու՞կ է տեղի ունեցել. պարզաբանում

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքեց մամուլում տպագրված այն լուրերը, թե քաշքշուկ է տեղի ունեցել իր, մի քաղաքացու եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջեւ։ Իբր հետիոտնի համար չթույլատրված հատվածով մի քաղաքացի է անցել ու քիչ է մնացել, որ հայտնվի Վ. Սողոմոնյանի մեքենայի տակ։
«Դա իրականությանը չի համապատասխանում, չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ լուրերը»,- a1plus.am-ին ասաց նա։viktor-soghomonyan

Նշենք, որ կայքերից մեկը գրել ու սոցցանցերում տարածել էր վերոնշյալ սցենարով մի լուր։
Ճանապարհային ոստիկանությունից մեզ խոստացել են պատասխանել՝ եղե՞լ է նման դեպք, թե ոչ։

Դիտվել է 118 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy