Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է հիմնում. «Ժողովուրդ»

Վիկտոր Դալլաքյան2017 թվականի խորհրդարանական ընտրություներին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձևավորվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:

Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ՝ 1995-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր:

Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել՝ 1999 մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և «Միասնություն» դաշինքի փլուզումից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից և գործել է որպես ընդդիմադիր գործիչ:

Ինքը՝ Դալլաքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները և աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով