Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Բիյագովը (նստավայրը՝ Մոսկվա)։

Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Այս թեմայով