Վիեննայում մեկնարկել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

CimYcsEUoAAcDJGԱվստրիայի մայրաքաղաք Վիեննայում քիչ առաջ սկսվեց սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների եւ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հետ:

Հիշեցնենք, որ Վիեննայում ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով