Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերը ոչնչացված են

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով այն փաստաթղթերը, որոնց հիմքով ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը 1993 թվականի զորակոչից տարկետում է ստացել:

Քիչ առաջ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գլխավոր զինկոմի ներկայացրած փատաթղթերը եւ տեղեկացրել, որ համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել՝ փաստերի ոչնչացված լինելու պատճառով:

«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։

Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։

Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- մասնավորապես գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Վիգեն Սարգսյանի բանակում չծառայելու հանգամանքն ակտուալ դարձավ, երբ նա ԱԺ բերեց հայտնի նախագիծը, որով ակադեմիական տարկետումը վերանում է:

 


Այս թեմայով