Վիգեն Սարգսյանը պաշտոնանկ կանի՞ Յուրի Խաչատուրովի որդուն

Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը երեկ պաշտոնապես հաստատվեց Սերժ Սարգսյանի հրամանագրով և Վիգեն Սարգսյանի ելույթով, համաձայն որի` նախարարն ասել է. « Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել»:  

Այդ իմաստով տպավորություն է ստեղծվում, որ Պնախարարը փորձում  է կոռուպցիան արմատախիլ անել իր ենթակայության տակ գտնվող համակարգից, սակայն հասկանալի է , որ կոռուպցիայի վերացումը միայն Բաղմանյանի պաշտոնանկությունով չի կարող սահմանափակվել:

Այս գործընթացը պետք է շարունակական բնույթ կրի, և որպես տրամաբանական շարունակություն, կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյա, գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, նույնպես պետք է ազատվի պաշտոնից, քանի որ ոչ պակաս կոռումպացված պաշտոնյա է, և նրա անունը կապվում է մի շարք քրեական գործերի հետ: Մամուլի բազմաթիվ հրապարակումները վկայում են այն մասին, որ Գրիգորի Խաչատուրովը բազմաթիվ անօրինականություններ թույլ տված անձանց ամուր թիկունք էր հանդիսանում:

Իսկ ահա Սերժ Սարգսյանի՝ 2016թ. հուլիսի 7-ի հրամանագրով վերջինս 5 տարի պաշտոնավարման ժամկետով նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:

  Այսպիսով հարց է առաջանում, եթե Պնախարար Վիգեն Սարգսյանը փորձում է գնալ բարեփոխումների ճանապարհով, այդ ընթացքում արմատախիլ անելով, համակարգը մաքրազերծելով նմանօրինակ օդիոզ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած անձանցից, կազատի՞ արդյոք Յուրի Խաչատուրովի որդուն զբաղեցրած պաշտոնից և համակարգից:

 


Այս թեմայով