Վթար` Թբիլիսյան խճուղում

url27-180x180Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» ավտոսերվիզի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից: Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի» մակնիշի 34SM766 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Հ.) և Աբովյան-Երևան երթուղու 259 համարի «Բոգդան» մակնիշի 3318L պետհամարանիրշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Հ. Մ.): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են: Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ:

 


Այս թեմայով