video. Վթարվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը. կա 8 զոհ և 36 հոսպիտալացված

d76b5edbd1aa045545690226619cf93f08a2c32cՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 8 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 63 մարդ, 35 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, 10-ինը` միջին ծանրության»,- փոխանցում է РИА Новости-ն:

Ըստ աղբյուրի՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, փոխանցում: Համաձայն վերջին տվյալների` չինական Higer մակնիշի ուղևորատար ավտոբուսի վարորդը չի տուժել, սակայն գտնվում է շոկային վիճակում:

Օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած` կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են, չտուժած ուղևորները գտնվում են ժամանակավոր կացարանում` տեղի կինոթատրոնում:

Ավտովթարից հետո ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսի թեժ գիծ` 8(4872)21-16-09:

9 548078

 

Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային բժշկական կենտրոններ:

Մասնավորապես Ուզլովայա ԲԿ՝

1. Միշպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980թ.)

2. Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960թ.)

3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960թ.)

4. Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.)

5. Նահապետյան Հակոբ Ստեփանի

6. Ունոսյան Լևոն Մաքսիմի

7. Երանոսյան Անուշավան Ռազմոստի

8. Մկրտչյան Սարգիս Շալիմի

9. Օհանյան Ժորա Օմիրի

10. Օրոնիսյան Արթուր Արգամի

11. Հակոբյան Տիգրան Գարիմի

12. Գրիգորյան Սաքո Փաշիկի

13. Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985թ. ծանր)

14. Ինքնությունը ճշտվում է 15.

Ինքնությունը ճշտվում է Կիրեևսկի ԲԿ՝

1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի 1981թ.

2. Անտոնյան Ռադիկ Աշոտի 1972թ.

3. Պաֆարյան Կարեն Արմենի 1985թ.

4. Երեմիշյան Մարինե Կարենի 1961թ.

5. Ասրյան Ապրես Ռուբենի 1966թ.

6. Աղաջանյան Սարգիս 1950թ.

7. Սարգսյան Գայանե Վելիկի

8. Մինասյան Հունան Թովմասի 1989թ.

9. Խուրչուրյան Արման 1976թ.

10. Երեմյան Արմեն 1987թ.

11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի 1975թ.

12. Դանիելյան Վովա Սամվելի 1976թ.

Նովոմոսկովսկի ԲԿ՝

1. Հարությունյան Գայանե Գրուստանի 1975թ.

2. Գալստյան Արարատ Արմենի 1992 թ.

3. Թադևոսյան Սելան Սերոժի

4. Կոսոբողլյան Գարիկ Արմենի

5. Չապորյան Քնարիկ

6. Ռումակյան Ժորա Արայի 1978թ.

Լրացվում է

 


Այս թեմայով